00:59  ,  24 հուլիսի, 2017

Քրիստոֆեր Ֆրումը՝ «Տուր դը Ֆրանսի» քառակի հաղթող

Team Sky թիմի բրիտանացի հեծանվորդ Քրիստոֆեր Ֆրումը երրորդ տարին անընդմեջ նվաճեց «Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի չեմպիոնի տիտղոսը:

Ֆրումը գրանցեց 86 ժամ, 20 րոպե 55 վայրկյան արդյունք: Ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավեց կոլամւբացի Ռիգոբերտո Ուրանը, որն առաջատարին զիջեց 54 վայրկյան: Լավագույն եռյակը եզրափակած Ռոմեն Բարդեն Ֆրումից հետ մնաց 2 րոպե 20 վայրկյան:

Քրիստոֆեր Ֆրումը «Տուր դը Ֆրանսի» հաղթողի տիտղոսը նվաճել էր նաեւ 2013, 2015 եւ 2016 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում