21:21  ,  23 հուլիսի, 2017

Մոսկվայի «Արարատը» հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի Գավաթում

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/128 եզրափակիչում Մոսկվայի «Արարատը» մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել է «Դոլգոպրուդնիին»: Մոսկովյան ակումբից գոլի հեղինակ են դարձել Արտյոմ Վորոնկինը, Դավիդ Խուրցիձեն եւ Կոնստանտին Մորոզովը:

Այս հաղթանակից հետո «Արարատը» դուրս եկավ 1/64 եզրափակիչ, որտեղ կմրցի Ռամենսկոյեի «Սատուրնի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում