Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը՝ նորամուտը նշելով Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը բացակայում էր Եկատերինբուրգի թիմի հայտացուցակից:
Գործող չեմպիոն Մոսկվայի «Սպարտակը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ուֆայի» հետ: «Սպարտակը» չէր հաղթել նաեւ մեկնարկային տուրում՝ ոչ ոքի խաղալով «Դինամոյի» հետ:
Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Դինամո» - «Ուրալ»՝ 0:1
Գեորգի Չանտուրիա, 89
«Ուֆա» - «Սպարտակ»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում