20:18  ,  23 հուլիսի, 2017

«Արարատն» ու «Արցախը» չպարզեցին հաղթողին

Երեւանի «Արարատն» ու «Արցախն» ընկերական հանդիպում են անցկացրել հուլիսի 23-ին: Նախկին «Միկա» ստադիոնում կայացած խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Սա նորաստեղծ «Արցախ» ֆուտբոլային ակումբի 6-րդ հանդիպումն էր: Ավելի վաղ Տիգրան Եսայանի գլխավորած թիմը 5:1 հաշվով հաղթել էր ֆուտզալի Հայաստանի հավաքականին, գոլազուրկ ոչ ոքի խաղացել «Բանանցի» հետ, 3:0 հաշվով ուժեղ գտնվել «Ալաշկերտի» երկրորդ թիմից, Երեւանում 0:3 հաշվով պարտվել իրանական «Պարս Ջոնուբիին» եւ մարտական ոչ ոքի խաղացել նորաստեղծ «Ավան Ակադեմիայի» հետ՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով