23:30  ,  23 հուլիսի, 2017

«Չելսին» ունի նոր ավագ

Լոնդոնի «Չելսիի» նոր ավագ է նշանակվել Անգլիայի հավաքականի պաշտպան Գարի Կեհիլը, փոխանցում է ակումբի կայքը:

31-ամյա անգլիացի կփոխարինի Ջոն Թերիին, որը վերջերս տեղափոխվել էր անգլիական «Աստոն Վիլա»:

Գարի Կեհիլը 2012 թվականին անգլիական «Բոլթոնից» է տեղափոխվել «Չելսի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում