17:14  ,  23 հուլիսի, 2017

Արմեն Համբարձումյանի ինքնագոլն ու Միխայիլ Մարկոսովի գոլային փոխանցումը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության երրորդ տուրում Վորոնեժի «Ֆակելը» մրցակցի դաշտում 0:2 պարտվել է Սանկտ Պետերբուրգի «Դինամոյին»:

Հայաստանի հավաքականի նորեկ Արմեն Համբարձումյանը հյուրերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ 31-րդ րոպեին դարձել է ինքնագոլի հեղինակ՝ բացելով հաշիվը:

«Դինամոյի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման, իսկ 90-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Տեսանյութում Արմեն Համաբրձումյանըի ինքնագոլը 2:35-ից, իսկ Միխայիլ Մարկոսովի գոլային փոխանցումը՝ 6:20-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում