22:22  ,  23 հուլիսի, 2017

Իսպանիա. Կարեն Գրիգորյանը գրավել է երկրորդ տեղը

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել Իսպանիայում անցկացված «Սանտ Մարտի-2017» միջազգային մրցաշարում, որն այս տարի անցկացվում էր 19-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին 162 շախմատիստներ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր:

8 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Պերուի ներկայացուցիչ Ֆերնանդես Ֆերնանդոն: 7.5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կուանտաս Խայմե Ալեքսանդրը՝ 7 միավոր:

Հիշեցնենք, որ այս ամիս Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն էր գրավել նաեւ Իսպանիայում անցկացված «Բարբերա Օփեն» միջազգային մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում