16:27  ,  23 հուլիսի, 2017

Պաշտոնական. Դանիլոն՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Դանիլոյի տեղափոխության մասին:

26-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով, Դանիլոյի տրանսֆերը կազմել է 35 միլիոն եվրո:

Բրազիլացի պաշտպանը 2015-ին պորտուգալական «Պորտուից» էր տեղափոխվել «Ռեալ», որի կազմում մասնակցել է Իսպանիայի ավարտած առաջնության 17 խաղի, դարձել մեկ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում