14:20  ,  23 հուլիսի, 2017

Ֆերդինանդ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Մինսկում մեկնարկած European Judo Open ձյուդոյի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալակիր է դարձել 73 քաշային կարգում:

Մրցաշարի առաջին օրը հանդես են եկել Հայաստանի եւս 2 ձյուդոիստներ: Շահեն Աբաղյանը (60 կգ) պարտվել է մեկնարկային գոտեմարտում, Արսեն Ղազարյանը, տանելով 4 հաղթանակ, գրավել է 5-րդ տեղը:

Հուլիսի 23-ին պայքարի մեջ կմտնի 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում