12:12  ,  23 հուլիսի, 2017

Կլինտ Դեմպսին կրկնել է Լենդոն Դոնովանի ռեկորդը ԱՄՆ-ի հավաքականում

Ֆուտբոլի ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Կոստա Ռիկայի թիմին:

Ամերիկացիների երկրորդ գոլը 82-րդ րոպեին խփել է «Սիեթլի» 34-ամյա հարձակվող Կլինտ Դեմպսին: Նա կրկնել է ԱՄՆ-ի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Լենդոն Դոնովանի ռեկորդը՝ ազգային թիմում խփելով 57-րդ գոլը: Անգլիական «Էվերտոնի» նախկին հարձակվող Դոնովանն ԱՄՆ-ի հավաքականում հանդես է եկել  2000-2014-ը եւ անցկացրել 156 հանդիպում:

57 գոլի սահմանագիծը հատելու համար Լոնդոնի «Տոտենհեմի» ու «Ֆուլհեմի» նախկին ֆուտբոլիստ Կլինտ Դեմպսիից պահանջվել է 136 խաղ: Նա ԱՄՆ-ի հավաքականում հանդես է գալիս 2004-ից:

Եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականի մրցակիցը լինելու է Մեքսիկա – Ջամայկա զույգի հաղթողը:

ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ, կիսաեզրափակիչում

ԱՄՆ – Կոստա Ռիկա՝ 2:0

Ժոզի Ալտիդոր, 72, Կլինտ Դեմպսի, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում