11:14  ,  23 հուլիսի, 2017

Պաշտոնական. Ալեքսանդր Կոլարովը վերադարձավ Իտալիա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարիերան կշարունակի Հռոմի «Լացիոյում», հայտնում է ակումբի կայքը:

Սերբիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 5 միլիոն եվրո:

Ալեքսանդր Կոլարովը 2010-ին Հռոմի «Լացիոյից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում Անգլիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 29 խաղի՝ դառնալով մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում