03:55  ,  23 հուլիսի, 2017

«Բարսելոնա» - «Յուվենտուս»՝ 2:1. Նեյմարի դուբլը

ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի հերթական խաղում հանդիպել են Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան»: 2:1 հաշվով առավելության է հասել կատալոնական ակումբը: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմում դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Հուլիսի 27-ին «Բարսելոնան» կմրցի «Մանչեսթեր Սիթիի», «Յուվենտուսը»՝ ՊՍԺ-ի հետ:

International Champions Cup

«Բարսելոնա» - «Յուվենտուս»՝ 2:1

Նեյմար, 15, 26 - Ջորջո Կյելինի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում