00:44  ,  23 հուլիսի, 2017

Միշա Ալոյանի երկրորդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ Միշա Ալոյանը երկրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

WBC Silver տիտղոսի համար մենամարտում թեթեւագույն քաշային կարգում հանդես եկող Ալոյանը 12 ռաունդում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է նիկարագուացի Մարվին Սոլանոյին՝ 119-109, 118-110, 117-111:

Հիշեցնենք, որ մայիսի անցկացրած առաջին պրոֆեսիոնալ մենամարտում Ալոյանը 10 ռաունդում պարտության էր մատնել նիկարագուացի Յադեր Կարդսոնին եւ նվաճել WBA-ի մայրցամաքային գոտին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում