23:25  ,  22 հուլիսի, 2017

Դե Բրույնե. Պետք չէ Լուկակուին համեմատել Մեսիի հետ

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն վստահ է, որ իր հայրենակից Ռոմելու Լուկակուն կարող է հաջողության հասնել «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Լուկակուն լավ ձեռքբերում է: Կարծում եմ՝ նա կհամապատասխանի «Մանչեսթեր Յունայթեդին»: Բոլորը գիտեն  նրա հնարավորությունների մասին: Պետք չէ Ռոմելուին համեմատել Մեսիի հետ: Նա կարող է հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» համար խփել 20-25 գոլ»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լուկակուն «Էվերտոնից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր: 

Անգլիայի անցած առաջնությունում Լուկակուն «Էվերտոնի» կազմում մասնակցել է 37 խաղի եւ դարձել 25 գոլի հեղինակ: Նա 2013 թվականից էր հանդես գալիս «Էվերտոնում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս