22:29  ,  22 հուլիսի, 2017

Զիդան. Դանիլոն այլեւս մեզ հետ չէ մարզվում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ բրազիլացի պաշտպան Դանիլոն լքել է Արքայական ակումբը:

«Դանիլոն հեռանում է: Նա այլեւս մեզ հետ չէ մարզվում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Ռեալը» մրցաշրջագայության է մեկնել ԱՄՆ:

Դանիլոն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթին»: 26-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականին 31.5 միլիոն եվրոյով էր տեղափոխվել «Ռեալ» պորտուգալական «Պորտուից»:

Իսպանիայի անցած առաջնությունում Դանիլոն մասնակցել է 17 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում