20:07  ,  22 հուլիսի, 2017

Նեյմարը «Բարսելոնայի» նախագահին հայտնել է հեռանալու մասին

ԱՄՆ-ում գտնվող «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն ու ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն 15 րոպե տեւողությամբ զրույց են ունեցել Նյու Ջերսիի ստադիոնում:  Ֆուտբոլիստը Բարտոմեուին հայտնել է, որ ընդունել է ֆրանսիական ՊՍԺ-ի առաջարկը եւ խնդրել է ավարտել տրանսֆերի գործաքը, հաղորդում է իսպանական AS-ը:

ՊՍԺ-ն կակտիվացնի Նեյմարի պայմանագրի այն կետը, որով «Բարսելոնան» պարտավոր է վաճառել նրան 222 միլիոն եվրոյով: ՊՍԺ-ն ընտրելու համար Նեյմարը կստանա 40 միլիոն եվրո: Նրա տարեկան եկամուտը փարիզյան ակումբում կկազմի 30 միլիոն եվրո: Կողմերը կկքնեն հինգ տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում