17:39  ,  22 հուլիսի, 2017

«Չելսին» 3 գոլ խփեց «Արսենալին»

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել լոնդոնյան դերբի: Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» ընկերական հանդիպում է անցկացրել Լոնդոնի «Արսենալի» հետ: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության է հասել 3:0 հաշվով: «Չելսիի» կազմում երկու գոլ է խփել բելգիացի հարձակվող Միշի Բատշուային, որը դարձել է նաեւ գոլային փոխանցման հեղինակ:

Խաղից առաջ «Չելսին» Պեկինի Օլիմպիական ստադիոնում ցուցադրել է նաեւ Անգլիայի Պրեմյեր լիգայի չեմպիոնական գավաթը:

Ընկերական հանդիպում, Պեկին (Չինաստան)

«Արսենալ» - «Չելսի»՝ 0:3

Վիլիան, 40, Միշի Բատշուայի, 42, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում