15:33  ,  22 հուլիսի, 2017

«Բավարիա» - «Միլան»՝ 0:4

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու իտալական «Միլանը» International Champions Cup ընկերական մրցաշարի հանդիպում են անցկացրել Չինաստանի Շենչժեն քաղաքում:

4:0 հաշվով հաղթանակ է տարել Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմը: «Միլանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, հաշիվը բացել է կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսին: Վերջին րոպեներին էլ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն է հաշիվը դարձրել 4:0:

International Champions Cup

«Բավարիա» - «Միլան»՝ 0:4

Ֆրանկ Կեսի, 15, Պատրիկ Կուտրոնե, 25, 44, Հական Չալհանօղլու, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում