12:18  ,  22 հուլիսի, 2017

Բարտոմեու. Չավին ու Մեսին մի օր կդառնան «Բարսելոնայի» մարզիչներ

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահ է, որ թիմի լեգենդար խաղացողներ Չավին ու Մեսին ապագայում կդառնան մարզիչներ հարազատ ակումբում:

«Այժմ Չավին ոչ միայն խաղում է Քաթարի «Ալ Սադում», այլ նաեւ ստանում է մարզիչի կրթություն: Բնականաբար, մի օր նա մարզիչ կնշանակվի «Բարսելոնայում»: Չգիտեմ, թե որ տարիքային խմբի թիմից կսկսի, բայց նպատակը կլինի գլխավոր թիմը:

Երբ Մեսին ավարտի կարիերան, նա եւս կմնա «Բարսելոնայում»: Մեզ համար շատ բարդ կլինի լրացնել Մեսիի կարիերայի ավարտից հետո թիմում առաջացած բացը»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում