10:09  ,  22 հուլիսի, 2017

Բոնուչին՝ «Յուվենտուսից» «Միլան» տեղափոխվելու պատճառների մասին

«Միլանի» նորեկ Լեոնարդո Բոնուչին պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ «Յուվենտուսից»: Պատճառը տարաձայնություններն են թուրինյան թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

«Քննարկումներն ու բանավեճը մարզիչի հետ նորմալ է, քանի որ ես միշտ ճշմարտությունն եմ ասում: Խաղերի ժամանակ 100 տոկոս դրսեւորվելու համար ինձ պետք է զգամ թիմի կարեւոր մասը: «Յուվենտուսում» այդպես հազվադեպ էր լինում: «Յուվենտուսի» երկրպագուների սուլոցներն ինձ ուղղված եւս ազդել են որոշմանս վրա»,- Բոնուչիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը:

Իտալիայի հավաքականի 30-ամյա խաղացողի համար «Միլանը» երեք տարում կվճարի 42 միլիոն եվրո:

Լեոնարդո Բոնուչին 2010-ին իտալական «Բարիից» էր տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 300 հանդիպում, դարձել Իտալիայի 5-ակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր: Նրան ցանկանում էին ձեռք բերել նաեւ «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Չելսին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում