11:12  ,  22 հուլիսի, 2017

«Մոնակոն» սահմանել է Մբապեի գինը

Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել հարձակվող Կիլիան Մբապեին 190 միլիոն եվրոյով, հաղորդում է Marca-ն:

Ֆրանսիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:

Մբապեի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման եւ խփել 26 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում