00:47  ,  22 հուլիսի, 2017

«Լիվերպուլը» 83 միլիոն եվրո է առաջարկում «ՌԲ Լայպցիգի» 22-ամյա խաղացողի համար

«Լիվերպուլը» գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի համար պատրաստ է վճարել 83 միլիոն եվրո, հաղորդում է բրիտանական Independent-ը: Անգլիական ակումբն արդեն արել է երկու առաջարկ: Վերջինը 75 միլիոն եվրո էր: Սակայն «ՌԲ Լայպցիգը» մտադիր չէ հրաժարվել Նաբի Կեյտայի ծառայություններից եւ նախորդ երկու առաջարկները մերժել է:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Նա անցած տարի է «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել Բունդեսլիգա 15 միլիոն եվրոյով:

Գերմանիայի անցած առաջնության 31 խաղում Կեյտան խփել է 8 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում