21:53  ,  21 հուլիսի, 2017

Խամես Ռոդրիգես. Ես կարող եմ ապագայում զբաղեցնել Մեսիի կամ Ռոնալդուի տեղը

Մադրիդի «Ռեալից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխված կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարծում է, որ ապագայում կարող է հասնել «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կամ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի խաղամակարդակին:

«Մյունխենում հավաքված են գերազանց ֆուտբոլիստներ: «Բավարիայում» մրցակցությունը շատ սուր է: Ես պետք է լավ մարզվեմ ամեն օր եւ պայքարեմ մեկնարկային կազմում մշտական տեղ ունենալու համար: Հույս ունեմ, որ «Բավարիայում» ավելի շատ խաղային պրակտիկա կունենամ եւ ավելի մեծ հաջողությունների կհասնեմ: Կարո՞ղ եմ զբաղեցնել Մեսիի կամ Ռոնալդուի տեղը: Ինչո՞ւ ոչ: Նրանք մեծագույն վարպետներ են, բայց պետք է պատրաստ լինել ապագայի փոփոխությունների»,- Խամես Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը 2 տարվա վարձակալությամբ է տեղափոխվել «Բավարիա»: «Ռեալի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում