20:44  ,  21 հուլիսի, 2017

Կարեն Խաչանովը պարտվեց Ալեքսանդր Դոլգոպոլովին

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը Բաստադի մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցեց ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ եւ պարտություն կրեց՝ դուրս մնալով պայքարից: Դոլգոպոլովը հաղթեց 7:6 (7:5), 3:6, 7:6 (7:2) հաշվով: Պայքարը տեւեց երկու ժամ:

Եզրափակիչի ուղեգրի համար Ալեքսանդր Դոլգոպոլովը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում