18:52  ,  21 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցել «Բավարիայի» կիսապաշտպանի տրանսֆերի հարցով

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել Մյունխենի «Բավարիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ, հաղորդում է express.co.uk-ը:

Եթե պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին չհաջողվի ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերին, 19-ամյա Սանչեշը կդառնա ակումբի առաջնահերթային տրանսֆերային նպատակ:

Սանչեշը 2016թ. մայիսին պորտուգալական «Բենֆիկայից» է տեղափոխվել «Բավարիա»: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ձեռք է բերել շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Թիմից հեռացել են շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում