19:20  ,  21 հուլիսի, 2017

L’Equipe. Մխիթարյանը՝ Ռայոլայի հաճախորդների խորհրդանշական հավաքականում

Ֆրանսիական L’Equipe-ը կազմել է իտալացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի հաճախորդների խորհդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Դարպասապահ. Դոնարումա («Միլան»):

Պաշտպաններ. Էլի, Աբատե (երկուսն էլ՝ «Միլան»), Վան դեր Վիլ («Ֆեներբահչե»), Պելեգրինի («Ռոմա»):

Կիսապաշտպաններ. Պոգբա, Մխիթարյան (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Վերատի (ՊՍԺ), Բոնավենտուրա («Միլան»):

Հարձակվողներ. Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ»), Իբրահիմովիչ (առանց ակումբի):

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 41 հանդիպումներում խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում