15:47  ,  21 հուլիսի, 2017

Իբրահիմովիչի մարզումը մարզասրահում

Ազատ գործակալի կարգավիճակ ստացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շարունակում է վերականգնողական փուլը: 35-ամյա ֆուտբոլիստը հրապարակել է տեսանյութ մարզասրահից:

«Ուժ՝ ոչինչ առանց կառավարման»,- «Ինստագրամում» գրել է Իբրահիմովիչը, որը ստացել էր ծնկի ծանր վնասվածք:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում շվեդ հարձակվողը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ նրա պայմանագիրն ավարտվել է: Նախնական տվյալների համաձայն՝ նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդն» Իբրահիմովիչին հանել էր անգլիական Պրեմյեր լիգայի հայտացուցակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում