20:19  ,  21 հուլիսի, 2017

Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվողը Գերմանիայում փոխել է թիմը (ֆոտո)

Գերմանիայում հանդես եկող ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հարձակվող Դավիթ Ղազարյանը «Պիրմազենսի» երկրորդ թիմից տեղափոխվել է գլխավոր թիմ, հաղորդում է գերմանական ակումբի կայքը:

«Շնորհակալ եմ «Պիրմազենսի» առաջին թիմին տրամադրած շանսի համար: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ղազարյաններին եւ հայերին ավելի շատ ճանաչեն»,- ասել է Դավիթ Ղազարյանը:

Անցած մրցաշրջանում Դավիթ Ղազարյանը Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի մրցաշարի 27 հանդիպումներում խփել է 12 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում