18:19  ,  21 հուլիսի, 2017

Եղիշե Մելիքյանը՝ Ուկրաինայի առաջնության առաջին տուրի լավագույն մարզիչ

«Ստալի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմյեր լիգայի առաջնության առաջին տուրի լավագույն մարզիչ, uafc.org.ua-ի վարկածով:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի ղեկավարությամբ «Ստալը» նվազագույն հաշվով պարտության էր մատնել Լուգանսկի «Զարյային»: 37-ամյա մարզիչը ստացել է 4.6 գնահատականը (առավելագույնը՝ 5):

Մելիքյանը լավագույն մարիչ էր ճանաչվել նաեւ sportarena.com-ի վարկածով: «Զարյայի» դեմ խաղին մասնակցել էին Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Էդգար եւ Գոռ Մալաքյանները, նաեւ 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում