11:53  ,  21 հուլիսի, 2017

Տիագո Ալկանտարան Չինաստանում լքել է «Բավարիայի» ճամբարը

Չինաստանում հավաք անցկացնող Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վնասվածքի պատճառով լքել է թիմի ճամբարը եւ վերադարձել Գերմանիա: Այդ մասին հայտնել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

«Խաղացողի ու բժիշկների հետ որոշեցինք, որ ավելի լավ կլինի, եթե Տյագոն շարունակի անհատական ծրագրով մարզվել Գերմանիայում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Bild-ը:

26-ամյա ֆուտբոլիստը «Բավարիային» կմիանա այն ժամանակ, երբ թիմը կվերադառնա Չինաստանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս