01:12  ,  21 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը սնանկացման եզրին է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի նախկին խաղացող Դուայթ Յորքը սնանկության եզրին է: Դատարանը անվճարունակ է ճանաչել Յորքի  Dwight Yorke Promotions ընկերությունը: Այժմ Յորքը 2.26 միլիոն եվրոյով վաճառքի է հանել Չեշիրում գտնվող առանձնատունը, որը գնել էր 20 տարի առաջ, հաղորդում է thesun.co.uk-ը:

Բացի այդ, Դուայթ Յորքը «Թրամփի օրենքի» պատճառով զրկվել է ԱՄՆ մտնելու հնարավորությունից, քանի որ այս տարի ընկերական հանդիպման է մասնակցել Իրանում:

Արդեն երկու տարի Յորքը ֆուտբոլային փորձագետ է BeIN Sports TV-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս