00:12  ,  21 հուլիսի, 2017

Աֆրիկայի առաջնությունը կանցկացվի ամռանը, 24 թիմերի մասնակցությամբ

Աֆրիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիան որոշել է 2019թ. Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունն անցկացնել հունիս-հուլիսին 24 թիմերի մասնակցությամբ: Նախկինում մասնակցում էին 16 հավաքականները:

Մրցաշարն ավանդաբար անցկացվում էր հունվար-փետրվարին, եվրոպական ակումբային մրցաշրջանի ժամանակ: Դրա պատճառով շատ առաջատար խաղացողներ եվրոպական ակումբներից չէին մասնակցում մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում