23:52  ,  20 հուլիսի, 2017

Մոուրինյո. Խնդրել էի գնել չորս խաղացողների

Խնդրել էի գնել չորս խաղացողների, բայց կարող եմ բավարարվել նաեւ երեք նորեկներով, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով ակումբի տրանսֆերային գործերի մասին:

«Տրանսֆերային շուկան այժմ շատ բարդ է: Որոշ ակումբներ այլ կերպ են ընկալում շուկան: «Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբը չէ, որը անվերջ գնումների կդիմի: Մենք պատրաստ չենք վճարել այն գինը, որը պահանջում են: Ես համաձայն կլինեմ նաեւ երեք նորեկների: Մենք կկարողանանք ունենալ հավասարակշռված եւ մրցունակ թիմ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ձեռք է բերել շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Թիմից հեռացել են հարձակվողներ Ուեյն Ռունին եւ Զլատան Իբրահիմովիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում