22:43  ,  20 հուլիսի, 2017

«Բարսելոնայի» նախագահ. Նեյմարի տրանսֆերը հնարավոր է միայն ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումով

Նեյմարի տրանսֆերը հնարավոր է միայն ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումով, հայտարարել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն՝ մեկնաբանելով բրազիլացի հարձակվողի հնարավոր տեղափոխությունը ֆրանսիական ՊՍԺ:

«Նեյմարն ունի չորս տարվա պայմանագիր, եւ մենք իհարկե չենք պատրաստվում հրաժարվել նրանից: Նա մեր թիմի կարեւոր խաղացող է, մեր հարձակողական եռյակի անդամը: Եթե նրա համար առաջարկեն պայմանագրում ամրագրված տրանսֆերային արժեքը, ապա այդ գումարը հնարավոր կլինի փոխանցել միայն ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումով: Եթե որեւէ ակումբ ցանկանում է խնդիրներ ունենալ, ապա կարող է ակտիվացնել պայմանգրի այդ կետը»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Նեյմարի տրանսֆերային արժեքը 222 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում