22:14  ,  20 հուլիսի, 2017

Ռաուլն աշխատանքի է անցել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, լեգենդար իսպանացի Ռաուլը սկսել է կատարել Արքայական ակումբի գլխավոր տնօրենի օգնականի պարտականությունները։ Նա կազմակերպել է թիմի նորեկ, Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի շնորհանդեսը «Ռեալում», հաղորդում է իսպանական AS-ը։

40-ամյա Ռաուլը կմեկնի ԱՄՆ եւ կմիանա Զինեդին Զիդանի գլխավորած թիմին, որն ամերիկյան մրցաշրջագայության է։ Ռաուլը կլինի նաեւ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը։

«Ռեալի» գլխավոր տնօրենը Խոսե Անխել Սանչեսն է: Ռաուլը «Ռեալի» խորհրդանիշ աստղերից էր 1994-2010 թվականներին՝ դառնալով Իսպանիայի վեցակի չեմպիոն, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի կրկնակի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում