20:12  ,  20 հուլիսի, 2017

Եվրոպայի Սուպերգավաթ. «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մրցավարները

Իտալացի Ջանլուկա Ռոկին նշանակվել է ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման գլխավոր մրցավար, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Օգոստոսի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք խաղում տիտղոսը կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ռոկիին կօգնեն իտալացիներ Էլենիտո Դի Լիբերատորեն եւ Մաուրո Տոնոլինին։ Լրացուցիչ օգնականներն են Դավիդե Մասան ու Մասիմիլիանո Իրատին։ Պահեստային մրցավարն է Ռիկարդո Դի Ֆյորեն։ Չորրորդ մրցավարը կլինի ֆրանսացի Կլեման Տյուրպեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում