19:46  ,  20 հուլիսի, 2017

Ֆուտբոլի Ջիբութիի ազգային հավաքականը լուծարվել է

Ջիբութիի ֆուտբոլի ֆեդերացիան լուծարել է երկրի ազգային հավաքականը վատ արդյունքների պատճառով, հաղորդում է BBC-ն։

Ֆեդերացիան հայտարարել է, որ թիմի մարզչական կազմն ու ֆուտբոլիստները հեռացվել են եւ շեշտը կդրվի պատանեկան ու երիտասարդական թիմերի զարգացման վրա։

Որոշումն ընդունվել է 2018թ. Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի խաղում Եթովպիայի հավաքականին 1։5 հաշվով պարտվելուց հետո։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ջիբութին 185-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում