19:14  ,  20 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը

Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության հյուսիսամերիկյան գոտու խաղում տեղի կունենա մանչեսթերյան դերբի։ Կմրցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հյուսթոնում կայանալիք դիմակայությունում բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս «Մանչեսթեր Յունայթեդին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է միջինը 2.50 գործակցով։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը ստացել է 2.70, ոչ ոքին՝ 3.40 գործակից։

Հուլիսի 21-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 05։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում