18:47  ,  20 հուլիսի, 2017

ԵԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հուլիսի 24-30-ը Բոսնիա-Հերցեգովինայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Օլիմպավանում մարզումային հավաք անցկացնող թիմի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է մրցաշարին մեկնող կազմը, հաղորդում է armnoc.am-ը։

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ քաշային կարգ), Ռոբերտ Կարապետյանը (46 կգ), Հայկ Ասատրյանը (50 կգ), Սամվել Աղաջանյանը (54 կգ), Աշոտ Կիրակոսյանը (58 կգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Վահե Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ):

Հայաստանը մասնակից չի ունենա միայն 100 կգ քաշային կարգում։

Ազատ ոճի հավաքականը հանդես կգա բոլոր քաշային կարգերում. Ռաֆայել Հարությունյան (42 կգ քաշային կարգ), Առաքել Մովսեսյան (46 կգ), Գենիկ Ասատրյան (50 կգ), Տիգրան Ղազարյան (54 կգ), Մեժլում Մեժլումյան (58 կգ), Դավիթ Հովհաննիսյան (63 կգ), Դավիթ Գեւորգյան (69 կգ), Լյովա Գեւորգյան (76 կգ), Մարտին Սիմոնյան (100 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում