18:17  ,  20 հուլիսի, 2017

Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Բաստադի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ ATP մրցաշարի 1/8 եզրափակիչում մոսկվացի հայ մարզիկը 2 ժամ 38 րոպեում առավելության է հասել լատվիացի Էռնեստ Գուլբիսի նկատմամբ՝ 4:6, 7:6 (7:5), 6:3։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Բաստադի մրցաշարում 5-րդ համարը ստացած Կարեն Խաչանովը կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ, որը պարտության է մատնել արգենտինացի Օրասիո Սեբալյոսին՝ 6։4, 6։4։

Խաչանովի եւ Դոլգոպոլովի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին, մրցաշարը կավարտվի հուլիսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս