Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշային կարգում հանդես եկող, Հայաստանը ներկայացնող Արսեն Գուլամիրյանը Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (WBA) վարկանիշային աղյուսակում իր քաշային կարգի առաջին տեղում է։
Հայ բռնցքամարտիկներից WBA-ի վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցնում նաեւ թեթեւագույն քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Դալաքյանը, որը ներկայացնում է Ուկրաինան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում