15:42  ,  20 հուլիսի, 2017

Արաս Օզբիլիսը Չինաստանում խաղացել է «Շալկեի» դեմ

Ստամբուլի «Բեշիկթաշը» Չինաստանում ընկերական հանդիպում է անցկացրել Գելզենկիրխենի «Շալկեի» հետ եւ պարտվել 2:3 հաշվով: Մինչեւ 68-րդ րոպեին գերմանական ակումբն ունեցել է 3 գոլի առավելություն, սակայն թուրք հարձակվող Ցենկ Տոսունը վերջնամասում դարձել է դուբլի հեղինակ եւ կրճատել հաշիվը:

Թուրքական ակումբի կազմում 74-րդ րոպեին 1:3 հաշվի ժամանակ փոխարինման է դուրս եկել Արաս Օզբիլիսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի՝ դաշտ դուրս գալուց մեկ րոպե հետո Թուրքիայի չեմպիոնը խփել է երկրորդ գոլը:

Չինաստանից «Բեշիկթաշը» վերադառնալու է Ստամբուլ, իսկ հուլիսի 23-ին մեկնելու է Իսպանիա, որտեղ կանցկացնի 3 ընկերական հանդիպում: Մրցակիցները կլինեն «Վալյադոլիդը» (հուլիսի 25), «Լաս Պալմասը» (հուլիսի 27) եւ «Բետիսը» (հուլիսի 30):

Ընկերական խաղ, Չժուհայ

«Շալկե» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 3:2

Ամին Հարիտ, 42, Լյուկ Հեմերիչ, 57, Եվգենի Կոնոպլյանկա, 62 - Ցենկ Տոսուն, 68, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում