16:11  ,  20 հուլիսի, 2017

Ժոզե Մոուրինյո. Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում «Չելսիում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխությանը Լոնդոնի «Չելսի»:

«Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում «Չելսիում»: Մենք ունենք հրաշալի հարձակվող, որը զգալիորեն ավելացրել է վերջին տարիներին: Կարծում եմ՝ Լուկակուն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է:

Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա ակնհայտ էր, որ նրանք ձեռք են բերելու հարձակվողի՝ հատկապես Դիեգո Կոստայի հետ կապված իրավիճակից հետո»,- մարզիչ խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Մորատային ձեռք բերելու համար պայքարում էր նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատել է Արքայական ակումբում: Պորտուգալացի մասնագետը նախկինում 2 անգամ գլխավորել է նաեւ «Չելսին», որն ասիական շրջագայության է մեկնել առանց թիմի լավագույն ռմբարկու Դիեգո Կոստայի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում