15:08  ,  20 հուլիսի, 2017

Պաշտոնական. «Միլանի» պաշտպանը տեղափոխվեց «Յուվենտուս»

«Միլանի» իտալացի պաշտպան Մատիա Դե Շիլիոն տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս», հայտնում է ակումբի կայքը:

24-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Դե Շիլիոյի տրանսֆերը կկազմի 12 միլիոն եվրո, որը «Յուվենտուսը» կվճարի 3 տարվա ընթացքում:

Մատիա Դե Շիլիոն 2002 թվականից էր «Միլանի» համակարգում, իսկ գլխավոր թիմում խաղում էր 2011-ից: Վերջերս «Յուվենտուսից» «Միլան» էր տեղափոխվել Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում