09:40  ,  20 հուլիսի, 2017

Միհրան Հարությունյանը բուժզննում է անցել Լեհաստանում, առաջին վիրահատությունն այսօր է

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լեհաստանում անցել է բուժզննում, իսկ հուլիսի 20-ին կենթարկվի ուսի վիրահատության: Այդ մասին 28-ամյա ըմբիշը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

«Հետազոտության երկրորդ օրը մոտեցավ ավարտին: Վաղն առաջին վիրահատությունն է, իսկ երկրորդը կլինի մեկ շաբաթից»,- նախօրեին գրել է Միհրան Հարությունյանը՝ տեղադրելով տեսանյութ:

Հիշեցնենք, որ  Հարությունյանը մրցագորգից բացակայում է Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը 2016-ի հոկտեմբերի 19-ին բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում