21:49  ,  19 հուլիսի, 2017

Պաշտոնական. Ալվարո Մորատան «Ռեալից» կտեղափոխվի «Չելսի»

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային առաջիկայում ձեռք բերելու մասին: Անգլիական ակումբը համաձայնության է հասել Արքայական թիմի հետ: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն առաջիկայում բուժզննում կանցնի «Չելսիում»: Կողմերը բանակցում են խաղացողի պայմանագրի կետերի վերջնական համաձայնեցման ուղղությամբ:

Ոչ պաշտոնական տվյալներով, 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 80 միլիոն եվրո է:

Հիշեցնենք, որ Մորատան «Ռեալի» գլխավոր թիմում նորամուտը նշել էր Ժոզե Մոուրինյոյի նախաձեռնությամբ: Պորտուգալացի մասնագետը ցանկանում է Մորատային տեսնել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում