14:38  ,  19 հուլիսի, 2017

Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Բաթումիում

Բաթումիում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսուդան Սիխարուլիձեի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մրցումներն անցկացվել են պատանիների (մինչեւ 18 տարեկան) եւ մեծահասակների տարիքային խմբերում: Երկու խմբերի արդյունքների հանրագումարով խաղարկվել է 12 երկրների միջեւ թիմային առաջնությունը:

Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի եւ Վրաստանի թիմերին:

Հայաստանից մրցումներին մասնակցել են 9 մարզիկներ: Բացի Արթուր Ավետիսյանից, բոլորը հանդես են եկել պատանիների տարիքային խմբում:

Ժորա Սմբատյանը հաղթող է դարձել պատանիների բազմամարտում: Առանձին գործիքների վրա ոսկե մեդալ նվաճել են ժորա Սմբատյանը (նժույգ թափեր, պտտաձող, օղակներ): Արթուր Ավետիսյան (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր): Արծաթե մեդալակիրներ դարձել են Հովհաննես Հակոբյանը (զուգափայտեր) եւ Նարբե Հակոբյանը (օղակներ): Վահե Ղազարյանն ազատ վարժություններում զբաղեցրել է երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում