12:33  ,  19 հուլիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է NBA-ի աստղին (ֆոտո)

Լոս Անջելեսում հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կալիֆորնիայի ինստիտուտի (UCLA) մարզաբազայում հանդիպել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացող Կարմելո Էնտոնիին եւ ամերիկահայ երեխաների:

«Տեսեք, թե ով է այսօր մարզվում UCLA-ում: Ուրախ եմ տեսնել քեզ, Կարմելոն Էնտոնի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ Կարմելո Էնտոնիին 2011-2017-ը խաղում էր «Նյու Յորքում», իսկ այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում