11:10  ,  19 հուլիսի, 2017

Լեբրոն Ջեյմսը տարածել է Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան տեսաասուլիսը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փոխչեմպիոն «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը ֆեյսբուքյան էջում տարածել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան տեսաասուլիսը: Նախ ամերիկացի բասկետբոլիստը տարածել է ասուլիսի անոնսը, իսկ հետո տեղադրել է նաեւ տեսանյութը:

«Ես նույնքան երկրպագու եմ, որքան աթլետ»,- գրել է Լեբրոն Ջեյմսը:

Հիշեցնենք, որ այս օրերին Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում շրջագայում է ԱՄՆ-ում, որտեղ պատասխանել էր UNINTERRUPTED-ի ֆեյսբուքյան տեսաասուլիսի հարցերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում