23:02  ,  18 հուլիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան տեսաասուլիսը

ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գտնվող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է UNINTERRUPTED-ի ֆեյսբուքյան տեսաասուլիսի հարցերին:

«Եթե չլինեի ֆուտբոլիստ, հավանաբար, կդառնայի իրավաբան:

Իմ կուռքը միշտ եղել է Զինեդին Զիդանը, քանի որ նա լավագույններից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ: Երբեք նրա հետ չեմ առնչվել, բայց օգոստոսի 8-ին կհանդիպենք «Ռեալի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում:

Ես միշտ երազել էի խաղալ եվրոպական մեծ ակումբում, եւ այժմ իմ երազանքը դարձել է իրականություն: Եվ այժմ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, շատ ուրախ եմ, որ ներկայացնում եմ հայ ազգը, իմ երկիրը: Ես շատ եմ աշխատում, որպեսզի կատարելագործեմ խաղս եւ ինձնով հպարտանան հայերը:

Մեր թիմը մեկ ընտանիքի նման է: Հրաշալի մթնոլորտ է թիմում: Բոլոր խաղացողների հետ լավ հարաբերություններ ունեմ»,- ասել է Մխիթարյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում